![](/banners/BeFunky-design.jpg)
Մտա՞վ ուղեղներդ. Էդուարդ Շարմազանով
![](https://168.am/wp-content/uploads/2024/10/Sharmazanov-16.jpg)
ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազնովը գրել է.
«Ուղիղ 2 տարի առաջ, 2023-ի հունվարի 10-ին Ալիևն ասել է, որ «Մինսկի խմբի համաձայն` Քելբաջարի ու Լաչինի շրջանները մնալու էին հայերին»։
Մտա՞վ ուղեղներդ։
Ասում եմ` Սերժ Սարգսյան-Էդվարդ Նալբանդյան տանդեմը հասել էր նրան, որ ոչ միայն Շուշին, Հադրութը, Ասկերանն ու Մարտակերտը, Մարտունին, Ճարտարն ու Ստեփանակերտն էին մնալու հայերին, այլ նույնիսկ Լաչինն ու Քելբաջարը։
Նիկոլին ու իր ԱԳՆ-ին էլ ասեք, որ սա է եղել հայանպաստ բանակցությունը, ոչ թե ձեր բանակցածը՝ ամեն ինչ հանձելը թշնամուն։
Քաղաքական մուրացկանությամբ խաղաղության չեն հասնում»,-գրել է նա։