Բաժիններ՝

Շենգավիթ մետրոյից դեպի դեպո տանող գծերի հարևանությամբ գտնվող տարածքում՝ ծառից կախված, տղամարդու մարմին է հայտնաբերվել

Այսօր՝ հունվարի 9-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Հայտնում է Shamshyan.com-ը:

Ժամը 21։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Երևանի մետրոպոլիտենի ոստիկանության բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Շենգավիթ մետրոյից դեպի դեպո տանող գծերի հարևանությամբ գտնվող տարածքում, ծառից կախված տղամարդու դի կա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու մետրոպոլիտենի ծառայողները նշված հատվածում հայտնաբերել են մոտ 40-45 տարեկան տղամարդու դի։

Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031