![](/banners/BeFunky-design.jpg)
Բերման են ենթարկվել նախկին պատգամավոր «Հոկտեմբերյանցի Նովոյի» որդին և ևս մի քանի հոգի
![](https://168.am/wp-content/uploads/2024/03/kalanq23.jpg)
Հունվարի 9-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Կոտայքի մարզի վարչական տարածքում հատուկ օպերացիա են իրականացրել։ Հայտնում է SHAMSHYAN.com-ը:
Այդ օպերացիայի արդյունքում քրեական ոստիկանություն են տեղափոխվել ԱԺ նախկին պատգամավոր, «Հոկտեմբերյանցի Նովո» մականվամբ հայտնի Նահապետ Գևորգյանի որդին և ևս մի քանի հոգի։ Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին որոշ մանրամասներ չեն հրապարակվում։