Կառավարությունը փոխում է անապահովության գնահատման համակարգը

Անապահովության գնահատման համակարգը, որը գործում էր շուրջ երկու տասնամյակ, փոփոխության է ենթարկվում։ Կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

Նախագիծը բխում է կառավարության 2021-2026 թվականների ծրագրից, որի համաձայն՝ մինչև 2026 թվականը նախատեսվում է կրճատել և վերացնել ծայրահեղ աղքատությունը։ Այս նպատակին հասնելու համար ներդրվում է նոր անապահովության գնահատման համակարգ, որի առաջին փուլը՝ պիլոտային ծրագիրը, կիրականացվի Սյունիքի և Կոտայքի մարզերում։

Նոր համակարգով ընտանեկան նպաստների փոխարեն ներդրվում է անապահովության նպաստ, որը կտրամադրվի այն ընտանիքներին, որոնց մեկ հաշվարկային անդամի ամսական եկամուտը ցածր կլինի պարենային զամբյուղի արժեքից։ 2025 թվականի համար այդ շեմը սահմանվել է 34,581 դրամ։

Նոր համակարգով նպաստի միջին չափը կբարձրանա՝ 33,000 դրամից հասնելով 49,330 դրամի։

Աշխատունակ, բայց չաշխատող անձանց համար պարտադիր կդառնա աշխատանքի փնտրումը։ Աշխատանքի անցնելու դեպքում նրանց եկամուտները 12 ամիս չեն հաշվարկվի նպաստի համակարգում, և նրանք դուրս չեն մնա նպաստ ստացողների ցուցակից։Նախարարի խոսքով՝ համակարգի փոփոխության նախնական փորձարկումն անցկացվել է 5,000 ընտանիքի շրջանում, և արդյունքները լիովին համապատասխանել են նոր կարգին։

Տեսանյութեր

Լրահոս