Արամ Ա կաթողիկոսը Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան Հայոց թեմի առաջնորդից հետաքրքրվել է հրդեհի հետևանքով տուժած հայերի մասին

Մեծի Տանն Կիլիկիո Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա կաթողիկոսը կապ է հաստատել Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան Հայոց Թեմի առաջնորդ Գերշ. Տ. Գեղամ արք. Խաչերjանի հետ և իր մտահոգությունը հայտնել Լոս Անջելեսում բռնկված հսկայածավալ հրդեհի հետևանքների վերաբերյալ:

Ինչպես տեղեկանում ենք կաթողիկոսարանի Cilicia TV-ի տարածած հաղորդագրությունից, Նորին Սրբությունը հետաքրքրվել է այնտեղ բնակվող հայերի մասին:  

Հաղորդագրության մեջ նշվում է, որ այս պահի դրությամբ ուժգին փոթորիկն ու քամին նպաստում են, որ հրդեհը ռավել ծավալվի՝ հակառակ հրշեջների գործադրած ջանքերին: Հուժկու հրդեհն առավել տարածվում է Փասադենայի, Գլենդելի  և Լա Քրասենթայի հայաշատ շրջաններում:

Ըստ տեղեկությունների՝ բազմաթիվ հայ ընտանիքներ արդեն իսկ ապաստան են գտել առավել ապահով շրջաններում: Հայկական եկեղեցիները հայտարարել են, որ իրենց դռները բաց են բոլոր նրանց համար, ովքեր կցանկանան ապաստանել եկեղեցիներում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031