Ջրացատկի և գոլֆի Հայաստանի հավաքականների երկու մարզիկներ ազատվեցին զինծառայությունից
Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 9-ի նիստում պարտադիր զինծառայությունից ազատեց մարզիկներ Նիկիտա Դիմիտրիեվիչ Ֆեդոտովին և Ժան, Ֆրանսիս Բեքիրյանին:
Հիմնավորման մեջ նշվում է, որ ջրացատկի և գոլֆի Հայաստանի հավաքականների կազմում հանդես գալու նպատակով Հայաստան են հրավիրվել համապատասխանաբար Նիկիտա Դիմիտրիեվիչ Ֆեդոտովը (ծնված` 1995-ի մայիսին) և Ժան, Ֆրանսիս Ռոբերտի Բեքիրյանը (ծնված` 2002-ի ապրիլին): Նրանց տրվել է ՀՀ քաղաքացիություն:
Նրանք մասնակցելու են հավաքականների ուսումնամարզական հավաքներին և միջազգային մրցումներին: Հետևաբար՝անհրաժեշտություն է առաջացել նշված մարզիկներին ազատել շարքային կազմի պարտադիր զինծառայությունից: