![](/banners/BeFunky-design.jpg)
Խոշոր հրդեհ Վանթյան փողոցում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
![](https://168.am/wp-content/uploads/2024/07/hrdeh.png)
Հունվարի 8-ին, ժամը 23:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վանթյան փողոցի տներից մեկի տանիքում։ Հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։