Կարդում եմ Փաշինյանի պատասխանը Ալիևին ու սարսափում մեր ճակատագրի համար. Արմեն Եղիազարյան

ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կարդում եմ Փաշինյանի պատասխանն Ալիևին ու սարսափում մեր ճակատագրի համար։

Ալիևը երեկ պաշտոնապես հայտարարում է, որ Հայաստանը ֆաշիստական երկիր է ու վտանգ է հանդիսանում տարածաշրջանի համար․

«Մեր երկիրը հարևան է ֆաշիստական ​​պետությանը, և ֆաշիզմի վտանգը չի վերացել։ Ուստի ֆաշիզմը պետք է ոչնչացվի։ Այն կկործանի կա՛մ Հայաստանի ղեկավարությունը, կա՛մ մենք»։

Իսկ ի՞նչ է պատասխանում Փաշինյանը՝ ոչինչ, գլուխը կախ լռում է, մարդկանց կերակրելով կեղծ խաղաղության խաչմերուկներով։
Դե, իհարկե, կարևորը հեծանիվ լինի՝ քշենք, մեկ էլ առավոտյան ձվածեղի համար մի բան լինի՝ կշտանանք…

Ինչպես 2020-ին տարբեր Արծրունների միջոցով ժողովրդին խաբում էին, թե հաղթում ենք, հիմա էլ հասունացող արհավիրքը կոծկում են խաղաղության կեղծ թեզերով»։

Տեսանյութեր

Լրահոս