![](/banners/BeFunky-design.jpg)
Ավտովթար Պռոշյան գյուղի մոտակայքում. կա զոհ
![](https://168.am/wp-content/uploads/2025/01/010525484930309c0e4f7d9ac187f357e08290.jpg)
Հունվարի 5-ին, ժամը 04:49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել. կա զոհ:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ մեկ տուժած հոպիտալացվել է բժշկական կենտրոն:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, Գ. Ջ.-ի (ծնված 1996 թ.) դին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնությանը: