Կապիտուլյանտ Նիկո՛լ, ե՞րբ ես վերադարձնելու պետությանը Ջերմուկի տարածքները կամ Իշխանասարը․ Գագիկ Համբարյան,

Քաղաքագետ գագիկ Հաբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երևանից ավելի մեծ տարածք Ադրբեջանին հանձնած Նիկոլ Անհողը հպարտանում է Երևանում ինչ-որ հողակտոր պետությանը վերադարձնելու փաստով (լուսանկար)
Նիկոլ Անհողը, ում կառավարման տարիներին մենք կորցներինց Արցախը և Հայաստանիից) Երևանից ավելի մեծ տարածք, առանց ամոթի իր ֆեյսբուքյան էջում տեղեկություն է հրապարակել, թե «… պետությանն են վերադարձվել Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի 25/2 հասարակական տարածքը և հողամասը՝ 3.8 միլիարդ դրամ մոտարվոր արժեքով»։

Հիշեցնեմ, որ Նիկոլի կառավարման տարիներին Ադրբեջանը Հայաստանից գրավել է Սոթք-Խոզնավար հատվածը, Ներքին Հանդի, Տեղ գյուղի և Ջերմուկի տարածքները, Իշխանասարը և Սև լճի մեր հատվածը, որոնք Երևանից ավելի մեծ տարածք են կազմում…

Ավելին, ստախոս Նիկոլը բերքաբերցիներին խոստացել էր Կիրանցի և Ոսկեպարի հողերը Ալիևին նվիրելուց հետ վերադարձնել Բերքաբեր գյուղի 900 հեկտար տարածքը, որը չի կատարել…

Հայաստանի ԱՆԳԻՆ տարածքները Ադրբեջանին նվիրած Նիկոլ Անհողը հպարտանում է 3,8 միլիարդ դրամանոց ինչ-որ հողակտորի վերադարձով պետությանը…

Կապիտուլյանտ Նիկո՛լ, ե՞րբ ես վերադարձնելու պետությանը, օրինակ՝ Ջերմուկի տարածքները կամ Իշխանասարը, թե դա քո նման դավաճանի համար առոչինչ են և դրանով քեզ երկրպագողներին չես խաբի ու մանիպուլացնի»։

Տեսանյութեր

Լրահոս