Նախատեսվում է ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանից և նրան փոխկապակցված անձից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել ավելի քան 668 մլն դրամ

Հակակոռուպցիոն դատարանի վճռով նախատեսվում է ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանից և նրան փոխկապակցված անձից հօգուտ Հայաստանի բռնագանձել ավելի քան 668 մլն դրամ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել դատական իշխանությունը։

Հակակոռուպցիոն դատարանի վճռով՝ նախատեսվում է Դավթաշեն համայնքի նախկին ղեկավար, 2012-2019 թթ. ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանից և նրան փոխկապակցված անձից՝ Աննա Վլադիմիրի Գասպարյանից, որպես ապօրինի ծագում ունեցող գույք հօգուտ Հայաստանի բռնագանձել 668.194.872 դրամ:

Հակակոռուպցիոն դատարանը՝ նախագահությամբ դատավոր Կարապետ Բադալյանի, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի գործով վճռել է․

Արթուր Սամվելի Գևորգյանից հօգուտ Հայաստանի բռնագանձել 654.894.872 դրամ, միաժամանակ, Արթուր Սամվելի Գևորգյանից և Աննա Վլադիմիրի Գասպարյանից, համապարտության կարգով, հօգուտ Հայաստանի բռնագանձել 13․300․000 դրամ։

Վճիռը Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան չբողոքարկելու դեպքում՝ օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկամսյա ժամկետում:

Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով` պարտապանի հաշվին:

Տեսանյութեր

Լրահոս