The Telegraph. Ուկրաինան պատրաստվում է հարվածել Մոսկվային սեփական հրթիռներով
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարումից երեք շաբաթ առաջ Բայդենի վարչակազմը շտապում է Ուկրաինային հնարավորինս շատ զենք մատակարարել։ Բայդենն ակնհայտորեն անհանգստացած է, որ Թրամփը կկրճատի կամ կդադարեցնի Ուկրաինայի օգնությունը։
Այս ֆոնին Ուկրաինայի կառավարությունը շտապում է զենք մշակել, որը կարող է ինքնուրույն արտադրել և օգտագործել, գրում է The Telegraph-ը։
Խոսքը վերաբերում է 2023 թվականից մշակվող Trembita հրթիռին, որն արժե ընդամենը 10․000 դոլար։ Ուկրաինական ընկերությունն աշխատում է ավելի խոշոր, ավելի հեռահար տարբերակի վրա, որը պետք է կարողանա հասնել Մոսկվային, որը ուկրաինական սահմանից 400 մղոն հեռավորության վրա է: Այս տարբերակը, որը պատրաստ կլինի մոտ մեկ տարի հետո, կարժենա 10․000 դոլարից ավելի, բայց, այնուամենայնիվ, կլինի աշխարհի ամենաէժան հեռահար ռազմամթերքը: Օրինակ, ATACMS-ը 1 միլիոն դոլարից ավելի արժի։: