Բաժիններ՝

Բագրատաշենի անցակետի պահեստում բռնկված հրդեհի հետևանքով կա 3 տուժած

Բագրատաշենի անցակետի պահեստներից մեկում բռնկված հրդեհի տարածումը կանխվել է։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են ՊԵԿ լրատվական ծառայությունից։

«Հրդեհի բռնկման հանգամանքները պարզվում են»,- ասված է հայտարարության մեջ։

ՀՀ ՆԳՆ-ից հայտնում են, որ կա 3 տուժած․ «Բագրատաշենի անցակետի պահեստում բռնկված հրդեհը մեկուսացվել է ժամը 14։24-ին։

Հրդեհի հետևանքով տուժել է 3 անձ, որոնց տեղում փրկարարներն ու ոստիկանները ցույց են տվել առաջին օգնություն։ Նրանք տեղափոխվել են բժշկական կենտրոն»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ այսօր՝ ժամը 12։43-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Բագրատաշենի անցակետում գտնվող պահեստում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031