![](/banners/BeFunky-design.jpg)
Ֆրանսիայի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարները ժամանել են Սիրիա
![](https://168.am/wp-content/uploads/2025/01/regnum_picture_17358939864271_normal.jpg)
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն և Գերմանիայի դիվանագիտական գերատեսչության ղեկավար Աննալենա Բերբոքն այսօր պետք է հանդիպեն «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորման ղեկավար Ահմեդ ալ-Շարաայի հետ, գրում է Le Monde-ը։
«Սիրիայում ցանկանում ենք օգնել իշխանության խաղաղ անցմանը, որը օգուտ կբերի սիրիացիներին և տարածաշրջանային կայունությանը», – նշել է Ժան-Նոել Բարոն:
Իր հերթին, Աննալենա Բերբոքը նախօրեին ասել էր, որ Գերմանիան կցանկանար օգնել Սիրիային դառնալ «լիարժեք պետություն, որը վերահսկում է իր ողջ տարածքը», հաղորդում է BBC-ն։ Նա նշել է, որ Հայաթ Թահրիր ալ-Շամի իսլամիստների նկատմամբ «ողջ թերահավատությամբ հանդերձ», այս կարևոր պահին Գերմանիան «չպետք է բաց թողնի սիրիացի ժողովրդին օգնելու հնարավորությունը»։