Մոսկվա-Երևան չվերթի ժամանակ օդանավում քաղաքացի է մահացել

Այսօր Մոսկվա-Երևան չվերթի ժամանակ Հայկական ավիաուղիներ» ընկերության օդանավում քաղաքացի է մահացել։ 168.am-ի հետ զրույցում «Հայկական ավիաուղիներ» ընկերության մամուլի խոսնակ Դիանա Կարապետյանն ասաց, ոի ուղևորի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է թռիչքի ժամանակ։ «Անձնակազմը և ուղևորների շարքում բժիշկները փորձել են առաջին օգնություն ցուցաբերել, վայրէջքից անմիջապես հետո մոտեցել է շտապբուժօգնության ծառայությունը, սակայն, ցավոք, ուղևորի կյանքը փրկել չի հաջողվել։

Պատճառների մասին, կարող են ասել բժիշկներն ու իրավապահ մարմինները։ Այս պահին տեղում աշխատում են»,- նշեց ընկերության մամուլի խոսնակը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031