Բաժիններ՝

Աբովյանում վիճաբանություն-ծեծկռտուքն ավարտվել էր դանակահարությամբ. նախաձեռնվել է քրեական վարույթ

Հունվարի 1-ին Ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Աբովյան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել Աբովյան քաղաքի և Երևանի բնակիչ 22-25 տարեկան երեք երիտասարդ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից։

Նշվում է, որ մարզի քրեական ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նրանք վնասվածքները ստացել են Աբովյանի «Սուրբ Հովհաննես» եկեղեցու մոտակայքում մի խումբ երիտասարդների միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։ Վեճը վերածվել է ծեծկռտուքի, որի ընթացքում Աբովյան քաղաքի բնակիչ 22-ամյա երիտասարդը սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է բուժօգնության տեղափոխված Երևանի բնակիչ 22-ամյա երիտասարդին։ Վերջինս, իր հերթին, դանակով հարվածել է Աբովյանի բնակչին՝ պատճառելով կրծքավանդակի թափանցող վնասվածք: Հիվանդանոց տեղափոխված երրորդ երիտասարդը ստացել էր միայն գլխի և կրծքավանդակի սալջարդ վերքեր։

Նախաձեռնվել է քրեական վարույթ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում վիճաբանության մասնակիցները հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել են Աբովյանի քննչական բաժին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս