Բաժիններ՝

Կեսգիշերին «Չայնիի ոլորաններում» ավտոմեքենա է այրվել. Այն մարվել է 1,5 ժամ անց միայն

Հունվարի 1-ին, ժամը 00:53-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում այրվում է ավտոմեքենա։

ՆԳՆ փրկարար ծառայությունից  հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևան-Սևան ավտոճանապարհի 26-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայում (վարորդ՝ Գ. Խ., ծնված 1986 թ.). տուժածներ չկան:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:45-ին, մարվել՝ 02:15-ին: Այրվել է ավտոմեքենան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031