
Կոտայքում բախվել են «Opel Zafira»-ն ու «Honda Fit»-ը

Այսօր՝ դեկտեբերի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 09։10-ի սահմաններում Աբովյան քաղաքից դեպի Նոր Հաճն տանող հատվածում՝ կամրջի հարևանությամբ, բախվել են 20-ամյա Էդգար Պետրոսյանի վարած «Honda Fit» և 42-ամյա Կարեն Գևորգյանի վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները։
Բախման հետևանքով «Honda Fit»-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել աղբամանին և շրջել այն, իսկ ինքը կողաշրջվել է։
Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։
Ըստ նախնական տեղեկությունների վթարի մեղավորը եղել է «Opel Zafira»-ի վարորդը, ով ստեղծել է վթարային իրավիճակ, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։