Բաժիններ՝

Առեղծվածային դեպք՝ Երևանում․ «BMW X5»-ում հրդեհ է բռնկվել․ այն լրիվ այրվել է. իրավապահները կասկածներ, որ այն հրկիզել են

Այսօր՝ դեկտեմբերի 31-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Շիրազի փողոցի թիվ 52 շենքի բակում ավտոմեքենա է այրվում, իսկ ժամը 01։35-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ նշված շենքի բակում «BMW X5» մակնիշի ավտոմեքենա է այրվում, հաղորդում է Shamshyan.com-ը:

Ժամանել են Երևանի թիվ 12 և թիվ 7-րդ հրշեջ փրկարարական ջոկատներից՝ 1-ական մարտական հաշվարկ։

Մինչ հրշեջների ժամանումը կրակի տարծման դեմ պայքարել են քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն, սակայն ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի։

Դեպքի փաստով «գույքի դիտավորյալ ոչնչացում» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Իրավապահները ունեն կասկածներ, որ ավտոմեքենան, որը պատկանում է Երևանի բնակիչ 40-ամյա Քրիստինա Հ․-ին՝ հրկիզել են։

Այդ վարկածի ուղղությամբ իրավապահները կատարում են օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ։ Հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս