
ՌԴ-ում ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել ուղևորի՝ կյանքից հեռանալու պատճառով

S7 ավիաընկերության ինքնաթիռը, որը թռչում էր Յուժնո Սախալինսկ – Նովոսիբիրսկ երթուղով, արտակարգ վայրէջք է կատարել Իրկուտսկի մարզի Բրատսկ քաղաքի օդանավակայանում՝ ուղևորներից մեկի մահվան պատճառով։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Արևելյան Սիբիրի տրանսպորտային դատախազությունից։
««Սիբիրյան ավիաուղիներ»-ի 5258 չվերթը, որը թռչում էր Յուժնո Սախալինսկ – Նովոսիբիրսկ երթուղով, արտակարգ վայրէջք է կատարել Բրատսկում, քանի որ ուղևորներից մեկը վատացել է ու մահացել»,- հայտնել է տրանսպորտային դատախազությունը: