
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում

Դեկտեմբերի 30-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Այս մասին հայտնում են /Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամ-ից։
Արթիկ-Ալագյազ ճանապարհին և Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս բուք է։
Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։
Արտաշատի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելությունը ՝ 200 մետր։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: