
«Թալիբան»-ը հայտարարում է Պակիստանի բանակի դեմ ռազմական գործողության մեկնարկի մասին

«Թալիբան» շարժման ներկայացուցիչները հայտարարել են, որ սկսում են ռազմական գործողություն Պակիստանի բանակի դեմ՝ ի պատասխան Աֆղանստանի սահմանամերձ գյուղերին հասցված ավիահարվածների։
Աֆղանստանի պաշտպանության նախարար Մավլավի Մուհամմադ Յակուբ Մուջահիդը նախազգուշացրել է Պակիստանին՝ հայտարարելով, որ «ագրեսիայի ոչ մի գործողություն անպատասխան չի մնա»։
«Թալիբան»-ը հայտարարում է, որ Պակիստանի ավիահարվածի հետևանքով Արևելյան Աֆղանստանում զոհվել է 46 մարդ՝ մեծ մասը կանայք և երեխաներ։ Պակիստանի զինվորականներն, իրենց հերթին, հայտարարել են, որ գործողության ընթացքում, որը հիմնված էր հետախուզական տվյալների վրա, սպանել են Պակիստանում «Թալիբան» խմբավորման 13 զինյալի։
Ի պատասխան՝ «Թալիբան»-ի ուժերը գրավել են մի քանի անցակետեր Պակիստանի հետ սահմանին։ Շարժման ներկայացուցիչներն այս գործողությունները անվանել են «հատուցում»՝ ընդգծելով, որ դրանք ուղղված են Պակիստանի ռազմական ագրեսիայի դեմ։