
Շիրակում բախվել են «Mercedes»-ը և «ՎԱԶ 21099»-ը

Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 14։30-ի սահմաններում Գյումրի-Մայիսյան ավտոճանապարհին բախվել են «Mercedes G» և «ՎԱԶ 21099» մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, իսկ 2 հոգի, որոնցից մեկը մանկահասակ է, տեղափոխվել են հիվանդանոց։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Գյումրու հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։
Վթարի փաստով Ախուրյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը։
Ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Շիրակի մարզի գումարտակի պահպանվող հատուկ տարածք։
Նախնական տեղեկություներով, մահացածներն ամուսիններ են, իսկ վիրավորները «Mercedes G»-ի վարորդի կինն ու երեխան։