
Ավստրիան նախատեսում է ձեռք բերել 12 իտալական M-346 FA կործանիչներ. ԶԼՄ

Ավստրիան նախատեսում է ձեռք բերել 12 իտալական M-346 FA կործանիչներ Saab 105 ինքնաթիռների փոխարինման համար, որոնք հանվել են շահագործումից 2020թ., տեղեկացրել է Krone թերթը։
Թերթը, հղում կատարելով աղբյուրներին տեղեկացրել է, որ շաբաթ օրը պետք է կնքվեր համաձայնագիր Իտալիայի ՊՆ-ի հետ ինքնաթիռների մատակարարման մտադրության մասին, որոնք արտադրում է Leonardo իտալական ընկերությունը։
Ավստրիական APA լրատվական գործակալությունը տեղեկացրել է, որ նախարարությունը հաստատել է նախատեսվող գնումը։
Ընդհանուր արժեքը դեռ որոշված չէ, բայց բյուջեում դրա համար նախատեսված է մոտ 1 մլրդ եվրո, գրել է թերթը։ Այս ամռանը ավստրիական լրատվամիջոցները տեղեկացրել են, որ չեզոք երկիրը պատրաստվում է ձեռք բերել M-346 FA կործանիչներ։
Դրանք կօգտագործվեն օդաչուներին ուսուցանելու, ցամաքային զորքերին եւ հակաօդային պաշտպանությանն աջակցելու համար, գրել է թերթը։