Բաժիններ՝

Սկսվել է Չինաստան-Ղրղզստան-Ուզբեկստան երկաթուղու կառուցումը Թուրքիայով Եվրոպա՝ ՌԴ-ի շրջանցմամբ

Չինաստան-Ղրղզստան-Ուզբեկստան երկաթուղին կամուրջ է Արեւմուտքի եւ Արեւելքի միջեւ։ Այս մասին հայտնել է Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը դեկտեմբերի 27-ին Չինաստան-Ղրղզստան-Ուզբեկստան երկաթուղու կառուցման մեկնարկի արարողության ժամանակ, տեղեկացրել է Tazabek-ը։

Ժապարովի խոսքով՝ նոր երկաթուղին ոչ միայն ռազմավարական օբյեկտ կլինի, այլեւ կապող օղակ։

«Չինաստան-Ղրղզստան-Ուզբեկստան նոր երկաթուղային միջանցքը կդառնա Եվրասիական մայրցամաքի հարավային կամրջի ճյուղը եւ ելք կբացի դեպի Արեւմտյան Ասիայի եւ Մերձավոր Արեւելքի շուկաներ։ Այս երթուղին թույլ կտա Չինաստանից բեռնափոխադրումներ կատարել Ղրղզստան եւ Կենտրոնական Ասիա, իսկ այնտեղից Թուրքիա եւ այնուհետեւ Եվրամիություն։ Նախագիծը կծառայի տարածաշրջանային կապերի ամրապնդմանը եւ տրանսպորտային ուղիների դիվերսիֆիկացմանը, ինչը կբարձրացնի տարածաշրջանի մրցունակությունը՝ որպես տրանսպորտային տարանցիկ հանգույցի»,- նշել է նա։

Ժապարովն ավելացրել է, որ երկաթուղին կարագացնի Ղրղզստանի տնտեսական աճը եւ կամրապնդի երկրի դիրքերը որպես Եվրասիայում տարանցման հանգույցի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս