ՌԴ Տվերի մարզում տղամարդը գազանաբար սպանել է իր մանկահասակ չորս երեխաներին
ՌԴ Տվերի մարզի մասնավոր տանը տղամարդը գազանաբար սպանել է իր մանկահասակ չորս երեխաներին։ Այս մասին տեղեկացրել է տարածաշրջանային դատախազությունը, հայտնել է Лента.ру-ն։ Նախնական տեղեկատվությամբ՝ երեխաներին նրանց 37-ամյա հայրը սպանել է այն ժամանակ, երբ նրանք քնած են եղել։
Հանցագործությունը կատարելու մեջ կասկածվում է երեխաների հայրը, որը պատահածից հետո դանակահարել է իրեն, այդ պահին տանը եղել է ընդամենը վեց երեխա. կրտսերները՝ ծնված 2016-2021թթ., քնած էին առաջին հարկում, իսկ մեծերը՝ երկրորդ։ Տղամարդը հարձակվել է միայն առաջին հարկում քնածների վրա։
Ըստ աղբյուրի՝ գիշերը երեխաների մայրը դուրս է եկել տնից՝ զուգարան գնալու համար եւ չի կարողացել վերադառնալ, քանի որ ամուսինը դուռը ներսից փակել է։ Կինը հեռախոսը թողել էր տանը։
Դրանից հետո տղամարդն անհաջող փորձել է ինքնասպանություն գործել եւ տեղափոխվել է հիվանդանոց։
Տեղի բնակիչները պատմել են, որ կասկածյալը սկսել է իրեն տարօրինակ եւ ագրեսիվ պահել մի քանի օր առաջ։ Տանը, որտեղ ապրում էր ընտանիքը, վերջին ժամանակներս ուժեղ սկանդալներ են սկսվել, որոնք մինչ այդ հարեւանները չէին նկատել։
Բժիշկները տղամարդուն կենթարկեն զննման, որպեսզի ստանան ստույգ տվյալներ նրա վիճակի մասին։
Տեղեկացվել է նաեւ, որ հայրը կարող էր երեխաներին սպանել կնոջը խանդելու պատճառով։ Աղբյուրի տեղեկացմամբ՝ տղամարդը համոզված էր, որ կինն իրեն մշտապես դավաճանել է։
Այս կապակցությամբ կասկածյալը կարծում է, որ կինն իրենից չի ծնել երեխաներին։ Արդյունքում՝ նա մորթել է իր երեք որդիներին՝ երեք, հինգ եւ յոթ տարեկան, եւ մեկ տարեկան աղջկան։ Տղամարդու նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔՕ 105-րդ հոդվածի 2-րդ մասով («Երկու եւ ավելի անձանց սպանություն»)։ Նրան սպառնում է ցմահ ազատազրկում։
News.ru-ի տեղեկացմամբ՝ տղամարդը Տաջիկստանից է, որը ՌԴ քաղաքացիություն ունի։