Բաժիններ՝

Ռուսաստանում խարդախների պատճառով արգելել են բջջային և ստացիոնար հեռախոսների ինտերնետ-զանգերը

ՌԴ կառավարությունը չեղարկել է ինտերնետով բջջային եւ ստացիոնար հեռախոսների զանգեր կատարելու հնարավորությունը։ Այս միջոցներն ընդունվել են հեռախոսային խարդախությունը սահմանափակելու համար, տեղեկացրել է «Կոմերսանտը»։

Կապի ծառայությունների ցանկից բացառել են ինտերնետ-տվյալների հաղորդման ծառայությունը ձայնային տեղեկացմամբ։ Այն թույլ էր տալիս ինտերնետի օգնությամբ հեռախոսով կամ բբջայինով զանգեր կատարել։

«Ավելի հաճախ այսպիսի տեխնոլոգիաներից օգտվել են խարդախները, քանի որ դա թույլ է տվել փոխել հեռախոսահամարները։ Այժմ հեռախոսային խարդախության այդ ձեւը լրջորեն կսահմանափակվի»,- նշվել է ՌԴ կառավարության հաղորդագրությունում։

Իշխանությունները հավաստիացրել են, որ դա ոչ մի կերպ չի անդրադառնա հեռախոսակապի սովորական օգտատերերի վրա։

Այս շաբաթ «Կոմերսանտը» պարզել է, որ ՌԴ թվայնացման նախարարությունը եւ «Ռոսկոմնադզորը» քննարկում են մեսենջերների զանգերի սահմանափակում մտցնելու հարցը խարդախների ակտիվության պատճառով։

Լրատվամիջոցի աղբյուրների տեղեկացմամբ՝ դիտարկվում է երկու սցենար. միայն արտասահմանից ձայնային թրաֆիկի արգելափակում եւ մեսենջերներում ձայնային զանգերի լիակատար արգելք։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս