
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 2 ձնագնաց և 1 տրակտոր

Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն դեկտեմբերի 28-ին, ժամը 05։12-ին ահազանգ է ստացվել, որ «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհի մոտակայքում 2 ձնագնաց ավտոմեքենա և 1 տրակտոր արգելափակվել են ձյան մեջ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես տեղեկանում ենք ՆԳՆ Փրկարար ծառայությունից, փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 2 ձնագնաց (7 ուղևոր) և 1 տրակտոր (վարորդ՝ Ա․ Հ․)։