Դե ֆակտո պատժամիջոցներն արդեն գործում էին. Կոբախիձեն՝ Իվանիշվիլիի դեմ պատժամիջոցների մասին
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, հայտարարել է, որ «Վրացական երազանք»-ի հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին արդեն դե ֆակտո պատժամիջոցների տակ էր, և այն փաստը, որ այդ միջոցն ընդունվել է, «ոչ մի նշանակություն չունի»։
«Բիձինա Իվանիշվիլին արդեն դե ֆակտո պատժամիջոցների տակ էր և գրեթե երեք տարի ենթարկվում էր շանտաժի։ Հիմա այլևս շանտաժի հիմքեր չունեն։ Իրականում ոչինչ չի փոխվել, դե ֆակտո պատժամիջոցներն առանց այդ էլ գործել են, որովհետև այդ մարդը փոխզիջման չի գնացել երկրի ազգային շահերի հետ ։ »,- լրագրողների հետ զրույցում ասել է Կոբախիձեն։
Նա հավելել է, որ վերջերս խոսել է նաև Բիձինա Իվանիշվիլիի հետ, «նրա դիրքորոշումը նույնն է»:
Հիշեցնենք, որ երեկ հաղորդել էինք, որ Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ։