
Երևանում մեքենա է այրվել․ կա տուժած

Դեկտեմբերի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոմիտասի պողոտա – Վաղարշյան փողոց խաչմերուկում ավտոմեքենա է այրվում։
Shamshyan.com-ի տեղեկություններով, հրշեջները մարել են Վաղարշյան փողոցում կայանված «Dodge» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակը, սակայն ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։
Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ 1 հոգի այրվածքներով տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Ըստ տեղեկությունների՝ նրա կյանքին վտանգ չի սպառնում։