Բաժիններ՝

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի հետ հանդիպումը դեռ պետք է սպասի

ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հետաքրքրված է իր հետ հանդիպմամբ՝ կապված Ուկրաինայում ընթացող պատերազմի հետ։ Թրամփը, սակայն, զգուշացրել է, որ այդ հանդիպումը պետք է սպասի։ Այս մասին հաղորդում է CNBC-ն։

«Նախագահ Պուտինն ասել է, որ ցանկանում է որքան հնարավոր է շուտ հանդիպել ինձ հետ: Մենք պետք է սպասենք դրան, բայց պետք է ավարտենք այդ պատերազմը։ Դա սարսափելի պատերազմ է, սարսափելի», – ասել է Թրամփն Արիզոնայում America Fest համաժողովի ժամանակ:

Թրամփը ևս մեկ անգամ նշել է, որ ռուս-ուկրաինական հակամարտությունը չէր լինի, եթե ինքը լիներ ԱՄՆ նախագահն այդ պահին։

Դոնալդ Թրամփը նախագահական ընտրարշավի ժամանակ բազմիցս հայտարարել էր, որ ընտրվելու դեպքում 24 ժամում կդադարեցնի պատերազմը։ Վերջերս Դոնալդ Թրամփը քննադատել էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի քաղաքականության փոփոխությունը, որով Ուկրաինային թույլ էր տրվել հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքի խորքերը։

Դեկտեմբերի 19-ին Պուտինն իր հերթին պատրաստակամություն էր հայտնել Թրամփի հետ հանդիպման «ցանկացած ժամանակ»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031