
Գերմանիայում ավտոմեքենայով սուրբծննդյան տոնավաճառ մխրճված տղամարդը սպանել է առնվազն երկու հոգու

Կենտրոնական Գերմանիայում վարորդը մեքենայով մխրճվել է Գերմանիայում սուրբծննդյան տոնավաճառ՝ մարդկանց ամբոխի մեջ, մահացել է առնվազն 2 մարդ, վիրավորվել ավելի քան 60-ը: Այս մասին հայտնում է Reuters–ը:
Սաքսոնիա-Անհալթ նահանգի վարչապետ Ռայներ Հասելոֆն ասել է, որ զոհերից մեկը երեխա է: «Դա աղետ է Մագդեբուրգ քաղաքի, նահանգի և ընդհանրապես Գերմանիայի համար»,- ասել է Հասելոֆը:Նա նշել է, որ զոհերի թիվը կարող է աճել՝ հաշվի առնելով վնասվածք ստացած որոշ անձանց վիճակի ծանրությունը։
Ըստ Հասելոֆի՝ վարորդը եղել է 50-ամյա տղամարդ՝ բժիշկ Սաուդյան Արաբիայից: Նա մշտական բնակություն է հաստատել Գերմանիայում: Նրան ձերբակալել են: