Բաժիններ՝

Բաշար Ասադի կինը սկսել է քաղցկեղի բուժումը Մոսկվայում. FT

Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադի կինը՝ Ասմա Ասադը, Մոսկվայում սկսել է արյան քաղցկեղի ռեցիդիվի դեմ բուժումը, գրել է Financial Times պարբերականը։

ԶԼՄ-ի տեղեկացմամբ՝ Ասմա Ասադը Մոսկվա է եկել ամուսնու՝ հայրենիքից հեռանալուց մի քանի շաբաթ առաջ։

Բացի այդ, ՌԴ մայրաքաղաքում են գտնվում Ասմա Ասադի ծնողները։ Մոսկվա է եկել նաեւ Ասադների աղջիկը՝ Զաինը, որը սովորում է Աբու Դաբիի Սորբոնի համալսարանում։

Այս տարի Սիրիայի նախկին առաջին տիկնոջ մոտ ախտորոշվել է սուր միելոիդային լեյկոզ, իսկ 2019թ. Ասմա Ասադը ենթարկվել է վիրահատության՝ հեռացրել են կրծքի չարորակ ուռուցքը։ Նա այն ժամանակ տեղեկացրել էր, որ ապաքինվել է

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031