Բաքուն ապօրինաբար կալանքի տակ պահվող 15 արցախցու մեղադրում է քրեական գործի 2,548 դրվագով

Բաքվում ապօրինաբար կալանքի տակ պահվող 15 անձ մեղադրվում է «ռազմական հանգագործությունների» վերաբերյալ գործի 2,548 դրվագով, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Խոսքն օկուպացված Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի, Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանի, գեներալներ Լևոն Մնացականյանի, ինչպես նաև Դավիթ Մանուկյանի, Գարիկ Մարտիրոսյանի, Մելիքսեթ Փաշայանին, Դավիթ Ալլահվերդյանի, Գուրգեն Ստեփանյանի, Լևոն Բալայանի, Մադաթ Բաբայանի, Վասիլի Բեգլարյանի, Էրիկ Ղազարյանի մասին է:

Քրեական գործով մեղադրական եզրակացությունը հաստատվել է Ադրբեջանի գլխավոր դատախազի կողմից 2024 թվականի դեկտեմբերի 16-ին և ուղարկվել Բաքվի զինվորական դատարան՝ հետագա քննարկման համար։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031