
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան ներկայացրել է նոր քաշային կարգերը

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան ներկայացրել է նոր քաշային կարգերը։
2025 թվականին կայանալիք աշխարհի առաջնությունում կգործեն նոր քաշային կարգերը:
Տղամարդկանց համար նոր քաշային կարգերը կլինեն 60 կգ, 65 կգ, 71 կգ, 79 կգ, 88 կգ, 98 կգ, 110 կգ և +110 կգ, իսկ կանանցը` 48 կգ, 53 կգ, 58 կգ, 63 կգ, 69 կգ, 77 կգ, 86 կգ և +86 կգ:
Ծանրամարտի աշխարհի առաջնությունը կկայանա 2025 թվականի հոկտեմբերին` Նորվեգիայում: