Բաժիններ՝

Նորատուսցի տղամարդու մեքենայում ապօրինի որսած 111 հատ սիգ տեսակի ձուկ է հայտնաբերվել

Գեղարքունիքի մարզի պարեկները դեկտեմբերի 10-ին, ժամը 22-ի սահմաններում, Երանոս գյուղի Երևանյան խճուղում ստուգման նպատակով կանգնեցրել են «ՎԱԶ-2107» մակնիշի մի մեքենա: Ստուգման ընթացքում պարեկները մեքենայի սրահի տեսանելի մասում նկատել են սիգ տեսակի ձկներով երկու պոլիէթիլենային տոպրակ: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Նորատուս գյուղի բնակիչ 53-ամյա վարորդը, մեքենայով հանդերձ, տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Մարտունու բաժին: Նա հայտնել է, որ ձուկը ձեռք է բերել Վարդենիսից վերադառնալու ճանապարհին՝ անծանոթ անձից:

Ստուգողական գործողությունների շնորհիվ պարզվել է, որ տոպրակներում առկա է 111 սիգ՝ ընդհանուր 40 կգ-ից ավելի:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Մարտունու քննչական բաժին:

Հիշեցնենք, որ ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված՝ մինչև հունվարի 20-ը արգելվում է սիգի որսը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031