Մարդկային առումով նրանք Փաշինյանի համար ոչինչ են, 0 արժեք ներկայացնող ֆիգուրներ. Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը գրում է. «Շատ խորհրդանշական է, որ քպ-ն մինչև վերջ վարկաբեկում և իր խմբակցությունից դուրս է շպրտում այն անձանց, ովքեր սրանից դեռ մի քանի ամիս առաջ լծված էին իշխող ուժի ամենաայլանդակ քարոզչության իրացմանը:

Արցախի հանձնումից մինչև Հայաստանի տարբեր հատվածների նկատմամբ ադրբեջանական օկուպացիան, հանձնողականությունն ու պարտվողակամությունն արդարացնող, իշխանության հանցավոր անգործությունն ամենաստոր, ճղճիմ ձևով պաշտպանողներն այլևս պետք չեն, որովհետև ինչպես հարկն է օգտագործվել-մաշեցվել են:

Իսկ մարդկային առումով նրանք Փաշինյանի համար ոչինչ են, 0 արժեք ներկայացնող ֆիգուրներ:

Այն ինչ տեղի ունեցավ վերոնշյալ քպ-ական պատգամավորների հետ, մեկ այլ փուլում դրսևորվելու է այլոց նկատմամբ: Ինչպես մարդամեկն էր ասում` ոչ մեկ չի պլստալու»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031