Բաժիններ՝

Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականը հանդիպել է Սիրիայի նախագահի հետ

Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Լարիջանին Դամասկոսում հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ՝ փոխանցելու Իրանի՝ Սիրիայի կառավարությանն աջակցության ուղերձը, հայտնում է Mehr-ը։

Ինչպես հաղորդում է Press TV-ն՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրը, հանդիպումը տեղի է ունեցել ուրբաթ օրը Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում։

Իրանցի բարձրաստիճան պատգամավոր և Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Յակուբ Ռեզազադեն կտրականապես հերքել է Սիրիայում երկրի դեսպանատան փակման և նրա անձնակազմի, ինչպես նաև Դամասկոսից ռազմական խորհրդատուների տարհանման մասին պնդումները՝ ընդգծելով, որ դիվանագետներն ու հրամանատարները դեռ արաբական երկրում են։

«Մենք չենք տարհանել մեր խորհրդականներին և դեսպանատան (աշխատակիցներին): Նրանք ներկա են Դամասկոսում»,- շաբաթ օրը ասել է Ռեզազադեն:

Շաբաթ օրն ավելի վաղ Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղայը հայտարարել էր, որ Դամասկոսում երկրի դիվանագիտական ​​ներկայացուցչությունն աշխատում է սովորական ռեժիմով։

Բաղայը միանշանակ մերժել է Դամասկոսում Իրանի դեսպանատան տարհանման մասին պնդումները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս