Բաժիններ՝

ԱՄՆ հատուկ բանագնացը հայտարարել է հրադադարի խախտման մասին և՛ Իսրայելի, և՛ Լիբանանի կողմից

Պատասխանելով Լիբանանի վրա Իսրայելի տասնյակ հարձակումների մասին, որոնց հետևանքով լիբանանցի խաղաղ բնակիչներ են զոհվել, այն պահից ի վեր, ինչ երկու շաբաթ առաջ հրադադար էր հայտարարվել, ԱՄՆ Մերձավոր Արևելքի բանագնաց Ամոս Հոխշտեյնն ասել է, որ եղել են «խախտումներ երկու կողմից»:

«Հեզբոլլահը պետք է շարժվի դեպի հյուսիս առանց զենքի», – ասել է Հոխշտեյնն Al Jazeera-ին Դոհայի ֆորումի շրջանակներում՝ հավելելով, որ դա կարևոր է հրադադարի պահպանման համար:

«Կարծում եմ՝ Իսրայելը հստակ հասկացրել է, որ վերահսկելու է այդ խախտումները, և քանի որ (մոնիթորինգի) մեխանիզմը գործի է դրվելու, մենք կտեսնենք, հուսով եմ, որ շատ ավելի քիչ ակտիվություն կտեսնենք՝ մինչև զրոյական ակտիվություն», – ասել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս