
Պակիստանի և Աֆղանստանի սահմանին խոշոր բախումներ են տեղի ունեցել. սպանվել է 6 զինվոր և 22 զինյալ

Պակիստանի վեց զինվոր և 22 զինյալ սպանվել են շաբաթ օրը բախումների հետևանքով Աֆղանստանի սահմանին մոտ գտնվող հյուսիս-արևմտյան շրջանում, որտեղ իսլամիստ գրոհայիններն ուժեղացրել են հարձակումներն անվտանգության ուժերի վրա, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով պակիստանյան բանակին:
Փոխհրաձգությունը տեղի է ունեցել երեք շրջաններում այն բանից հետո, երբ զինվորները հետախուզական գործողություններ են իրականացրել Վազիրիստանում և դրա հարակից շրջաններում, ասվում է բանակի հայտարարության մեջ։
Պակիստանի թալիբները, որոնք հայտնի են որպես «Թեհրիք-ի Թալիբան»(TTP), հայտնել են, որ իրենց զինյալները սպանել են զինվորներին անցակետի վրա գրոհելիս:
TTP-ն վերջին ամիսներին ուժեղացրել է իր հարձակումները՝ հիմնականում ուղղված անվտանգության ուժերին: Տարբեր սուննի իսլամիստ զինյալ խմբավորումներից կազմված կոալիցիան TTP-ն երկար ժամանակ պայքարել է կառավարությունը տապալելու և այն խիստ իսլամիստական կառավարման համակարգով փոխարինելու համար: Այն առանձին է Աֆղանստանի թալիբներից, սակայն հայտարարում է իր հավատարմության մասին իսլամիստական խմբավորմանը, որն այժմ կառավարում է Աֆղանստանը 2021 թվականին ԱՄՆ-ի գլխավորած միջազգային ուժերի դուրսբերումից հետո: