Լիտվայի ԱԳՆ-ը ԵՄ-ին կոչ է արել էմբարգո սահմանել Վրաստանում ցույցերը ցրելու սարքավորումների արտահանման վրա

Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը կոչ է արել Եվրամիությանը էմբարգո սահմանել Վրաստանում ցույցերը ցրելու համար սարքավորումների արտահանման վրա՝ որպես օրինակ բերելով Բելառուսի հետ կապված նմանատիպ քայլերը։

«Երբ Բելառուսում ցուցարարներին դաժանորեն ծեծի ենթարկեցին, եվրոպական երկրները արգելք դրեցին այդ հանցագործությունների կատարման համար օգտագործվող սարքավորումների արտահանման վրա։ Նույնը մենք կարող ենք և պարտավոր ենք անել Վրաստանի հետ կապված, և որքան հնարավոր է շուտ»,- գրել է Լանդսբերգիսը X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում:

Տեսանյութեր

Լրահոս