
Զելենսկին Փարիզում է

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ինքնաթիռը տեղական ժամանակով կեսօրին վայրէջք է կատարել Փարիզում, հայտնում է BFMTV-ն։ Նախատեսվում է Զելենսկու հանդիպումը ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն այսօր վաղ առավոտյան ժամանել է Ֆրանսիայի մայրաքաղաք։ Ելիսեյան պալատը մանրամասներ չի հայտնել երեք երկրների նախագահների հնարավոր եռակողմ հանդիպման, ինչպես նաև Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու հնարավոր հանդիպման մասին։