
Շանթ Սարգսյանը մնում է «Qatar Masters Open»-ի առաջատարների շարքում

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամ Շանթ Սարգսյանը շարունակում է մնալ «Qatar Masters Open»-ի առաջատարների շարքում:
Կատարում ընթացող «Qatar Masters Open»-ի 4-րդ տուրից հետո Շանթ Սարգսյանը հավաքել է 3,5 միավոր: Նույնքան միավոր ունեն ևս 5 շախմատիստ:
3 միավոր ունի Մանուէլ Պետրոսյանը և 2,5 միավոր է հավաքել Տիգրան Հարությունյանը:
«Qatar Masters Open»-ն անցկացվում է շվեյցարական մրցակարգով և բաղկացած է 9 տուրից:
Այն կեզրափակվի դեկտեմբերի 12-ին: