Բաժիններ՝

Աբովյան-Գետամեջ ճանապարհին «MAN»-ը, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է գազատար խողովակին, ինչից գազի արտահոսք է սկսվել

Դեկտեմբերի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «MAN» մակնիշի կցորդիչով բեռնատարը Աբովյան-Գետամեջ ավտոճանապարհին՝ Գետամեջ գյուղի սկզբնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է գազատար խողովակին, ինչից գազի արտահոսք է սկսվել։

Shamshyan.com-ի տեղեկություններով, պարզվել է, որ «MAN» մակնիշի կցորդիչով բեռնատարի վարորդ Վիգեն Մ.-ն բախվել է «Ռ. Մելքոնյան և ընկերներ» գազալցակայանը սնուցող գազատար խողովակին՝ վնասելով այն։ Բարեբախտաբար տուժածներ չկան։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031