
Project LA-ը նորովի է մեկնաբանել Եղիշե Չարենցի «Կապույտը» բանաստեղծությունը
Project LA-ը նոր շնչով, նոր ոգով է ներկայացրել մեծանուն գրող Եղիշե Չարենցի «Կապույտը» բանաստեղծությունը՝ հետաքրքիր երաժշտական լուծումներով մատուցելով այն:
Երգը, որը կատարում են Գոռ Սուջյանն ու Ռոլանդ Գասպարյանը, արդեն հասանելի է համացանցում:Երգի երաժշտությունը գրել է Լևոն Արևշատյանը, գործիքավորումն իրականացրել է Վահրամ Յանիկյանը, պրոդյուսերն ու հոլովակի ռեժիսորը Սուրեն Սահակյանն է:
Project LA նախագիծը ստեղծել է կոմպոզիտոր Լևոն Արևշատյանը: Նախագծի բոլոր երգերի երաժշտության հեղինակն Արևշատյանն է:
Project LA-ի շրջանակում ծնվել են գործեր՝ հիմնված Վահան Տերյանի, Եղիշե Չարենցի, Էդգար Ալլան Պոյի, Պարույր Սևակի, Համո Սահյանի և այլ հեղինակների ստեղծագործությունների վրա: