
Դոնալդ Թրամփը արհեստական բանականության և կրիպտոարժույթների քաղաքականության պատասխանատու է նշանակել Դեյվիդ Սաքսին

ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը իր վարչակազմում արհեստական բանականության և կրիպտոարժույթների քաղաքականության պատասխանատու է նշանակել Սիլիկոնային հովտի ներդրող և PayPal-ի հիմնադիր թիմի անդամ Դեյվիդ Սաքսին։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը։
The Wall Street Journal-ի տվյալներով՝ Սաքսը եղել է Դոնալդ Թրամփի ամենաակտիվ աջակիցներից Սիլիկոնային հովտում, որտեղ սովորաբար աջակցում են դեմոկրատներին։ Այս տարվա հունիսին Սաքսը Սան Ֆրանցիսկոյում կազմակերպել է միջոցառում՝ Թրամփի քարոզարշավի համար ֆինանսական աջակցություն հավաքելու նպատակով, որի ընթացքում հավաքվել է ավելի քան 12 միլիոն ԱՄՆ դոլար: