
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին է հանձնել Գազայում հրադադարի մասին համաձայնագրի նոր փաթեթը. Axios

Իսրայելը ՀԱՄԱՍ-ին է հանձնել Գազայում հրադադարի եւ պատանդների ազատ արձակման մասին համաձայնագրի նոր փաթեթը։ Այս մասին տեղեկացրել է Axios պորտալը՝ հղում կատարելով իսրայելցի պաշտոնյաներին։
Նրանց խոսքով՝ նոր առաջարկն «այնքան էլ չի տարբերվում օգոստոսին քննարկվածից», բայց դրա մանրամասները չեն ներկայացվում։ Նոր նախագիծը ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչներին է հանձնվել Եգիպտոսի միջոցով, որն այժմ նրանց բանակցությունների հիմնական միջոցն է։
Աղբյուրները նշել են, որ ՀԱՄԱՍ-ը պատրաստակամություն է ցուցաբերել սկսելու անգամ գործարքի մասնակի իրականացումը։
Ավելի վաղ Reuters գործակալությունը տեղեկացրել էր, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը հանդիպել է Կատարի եւ Իսրայելի վարչապետերի հետ՝ փորձելով հասնել հրադադարի գործարքի Գազայի հատվածում եւ պատանդների ազատ արձակման մինչեւ 2025թ. հունվարի 20-ին նախատեսված երդմնակալությունը։