Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՀՀ-ում Նիդեռլանդների նորանշանակ դեսպանին

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Նիդեռլանդների արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերին, ով նոր է ստանձնում դիվանագիտական առաքելությունը ՀՀ-ում։

Ինչպես տեղեկանում ենք վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու առիթով և մաղթել հաջողություններ՝ ի նպաստ Հայաստանի և Նիդեռլանդների միջև համագործակցության հետագա զարգացման ու ամրապնդման:

Փաշինյանը նշել է, որ երկու երկրների միջև վերջին տարիներին ձևավորվել է սերտ փոխգործակցություն, առկա է ակտիվ քաղաքական երկխոսություն: Երկրի ղեկավարը հույս է հայտնել, որ առաջիկայում երկկողմ արդյունավետաշխատանքի արդյունքում տարբեր ոլորտներում կապերն էլ ավելիկընդլայնվեն:

Դեսպանն ընդգծել է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացնելու Նիդեռլանդների կառավարության շահագրգռվածությունը, այդ թվում՝ժողովրդավարական բարեփոխումների առաջմղման, տնտեսական կապերիընդլայնման, Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններիզարգացման ուղղություններով: Զրուցակիցները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնողայլ հարցեր ևս:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031