#ՀԻՄԱ.ԱԺ ՄՈՏ ՀՈՒՆԻՍԻ 12-Ի ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ՋԱՐԴԵՐԻ ԴԵՊՔՈՎ 16 «ՄԵՂԱԴՐՅԱԼ» ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻ ԳՈՐԾՈՎ ՆԻՍՏԸ.#ՈՒՂԻՂ
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի «Աջափնյակ-1» նստավայրում այսօր շարունակվում է է «Հունիսի 12-ի» գործով դատավարությունը 16 մեղադրյալների նկատմամբ։
Նրանցից 15-ը մեղադրվում է «խուլիգանության» հոդվածով, մեկը՝ «զանգվածային անկարգության»։
Դատական նիստի սկզբում մեղադրյալներից Նարեկ Պետրոսյանի շահերի ներկայացուցիչը միջնորդեց առանձնացնել Նարեկ Պետրոսյանի վարույթը, քանի ոև նա միակն է եղել, ով ընդունել է իր կատարած հանցանքը, ինչպես նաև որպես տուժող ներգրավել «Տավուշը՝ հանուն հայրենիքի շարժմանը»:
Հիշեցնենք, որ «Հունիսի 12-ի» գործով մեղադրյալներին դատում են ոստիկանների ուղղությամբ մի դատարկ շիշ կամ փայտի կտոր նետելու համար։ Ընդ որում, շատերը դա կատարել են այն ժամանակ, երբ ոստիկանական նռնակը պայթել է իրենց ոտքի տակ։ Նկատենք, որ ոստիկանությունն աննախադեպ ոչ իրավաչափ ուժ ու հատուկ միջոցներ է կիրառել հունիսի 12-ին Ազգային ժողովի (ԱԺ) մոտ խաղաղ ցոույց անող մարդկանց նկատմամբ:
Մանրամասները՝ տեսանյութում: