Վրաստանի իշխանությունները կարող են դիմել ՍԴ՝ ընդդիմադիր կուսակցություններն անօրինական ճանաչելու համար. Կոբախիձե

Վրաստանի իշխանությունները կարող են դիմել Սահմանադրական դատարան՝ ընդդիմադիր կուսակցություններն անօրինական ճանաչելու համար. այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն:

«Նրանք բացահայտորեն դեմ են արտահայտվել Վրաստանի սահմանադրական համակարգին, ինչն էլ ուղղակի հիմք է ստեղծում՝ դիմելու Սահմանադրական դատարան և ընդդիմադիր կուսակցությունները հակասահմանադրական ճանաչելու համար: Տեսնենք՝ ինչպես կզարգանան գործընթացները: Ամեն ինչ մեր ձեռքերում է»,- ասել է Կոբախիձեն կառավարության նիստում։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո իրավիճակը Վրաստանում շարունակում է լարված մնալ։ Ընդդիմությունը հրաժարվում է ճանաչել ընտրությունների արդյունքները՝ պահանջելով նոր ընտրությունների անցկացում։ Ընդդիմադիրները հրաժարվում են մտնել նոր գումարման խորհրդարան:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031